Անվաբացքի ուղղում ՝ բեռնատարների, քարշակի և կիսակցորդների համար՝ 3D զուգամիտման ուղղիչ ստենդով

Մեր 3D զուգամիտման ուղղիչ ստենդը ապահովում է բարձր ճշգրտություն և ամբողջական դիագնոստիկա՝ հայտնաբերելով նույնիսկ ամենափոքր շեղումները։ Մենք ապահովում ենք արագ և պրոֆեսիոնալ սպասարկում փորձառու մասնագետների կողմից ՝ օգտագործելով ժամանակակից սարքավորումներ։
✅ 3D դիագնոստիկա և չափումներ
✅ Անվաբացքի ամբողջական կարգավորում
✅ Քարշակների և կիսակցորդների զուգամիտում
✅ Անվադողերի մաշվածության վերլուծություն
✅ Կախոցային համակարգի ստուգում
✅ Թվային հաշվետվություն (մինչև/հետո)
✅ Արագ և արդյունավետ սպասարկում

Հաճախ տրվող հարցեր

1. Հնարավոր է՞ Ձեռք բերել ԻՎԵԿՈ տեխնիկա անկանխիկ։

Այո, ԱԿԲԱ ԼԻԶԻՆԳԸ ԻՎԵԿՈ ՍԵՐՎԻՍ ԱՐՄԵՆԻԱ ընկերության հետ համատեղ՝ «Արտադրողականության խթանման միջոցառում» ծրագրի շրջանակներում առաջարկում է սկսած 0.5% տարեկան փաստացի տոկոսադրույքով լիզինգ։ Մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ՝ https://bit.ly/46erVBg

2․ Ի՞նչ ժամանակակից անվտանգության համակարգերով են ապահովված Իվեկո ավտոմեքենաները։

ԻՎԵԿՈ ավտոմեքենաները հագեցած են առաջադեմ անվտանգության համակարգերով, որոնք նախատեսված են ինչպես վարորդի, այնպես էլ ուղևորների պաշտպանության համար։ Դրանց շարքում են արգելակման հակաբլոկային համակարգը (ABS), դինամիկ կայունության վերահսկման համակարգը (ESP) և այլ խելացի տեխնոլոգիաներ, որոնք օգնում են կանխել վթարային իրավիճակները և բարելավել մեքենայի կառավարելիությունը տարբեր ճանապարհային պայմաններում։

3․ Ի՞նչպես կարելի է դառնալ ԻՎԵԿՈ գործընկեր։

Մենք բաց ենք համագործակցությունների և առաջարկների համար։ Կարող եք զանգահարել, կամ մոտենալ կենտրոն։