

IVECO-ն, հանդիսանալով համաշխարհային առաջատար բեռնատարների և առևտրային մեքենաների արտադրող, տրամադրում է նորարարական և հուսալի լուծումներ: Ընկերությունը առանձնանում է բարձրակարգ սպասարկմամբ, որն ընդգրկում է 24/7 աջակցություն և օրիգինալ պահեստամասեր՝ ապահովելով մեքենաների արդյունավետությունն ու անվտանգությունը ողջ ծառայության ընթացքում։ IVECO-ն կարևորում է նոր տեխնոլոգիաների կիրառումն ու կայուն զարգացման սկզբունքները՝ առաջարկելով առաջադեմ և վստահելի տրանսպորտային լուծումներ։ Մենք հանդիսանում ենք իտալական PETRONAS բարձրորակ ավտոյուղերի պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում։
Մենք առաջարկում ենք տեխնիկական սպասարկման ծառայությունների ամբողջական փաթեթ․
Մեր առաքելությունն է՝ ստեղծել արդյունավետ, նորարարական և վստահելի տրանսպորտային լուծումներ՝ ապահովելով բարձրորակ սպասարկում և կայունություն։ Մենք կառուցում ենք վստահության վրա հիմնված գործընկերություն՝ բավարարելով բիզնեսի և հաճախորդների պահանջները։
Այո, ԱԿԲԱ ԼԻԶԻՆԳԸ ԻՎԵԿՈ ՍԵՐՎԻՍ ԱՐՄԵՆԻԱ ընկերության հետ համատեղ՝ «Արտադրողականության խթանման միջոցառում» ծրագրի շրջանակներում առաջարկում է սկսած 0.5% տարեկան փաստացի տոկոսադրույքով լիզինգ։ Մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ՝ https://bit.ly/46erVBg
ԻՎԵԿՈ ավտոմեքենաները հագեցած են առաջադեմ անվտանգության համակարգերով, որոնք նախատեսված են ինչպես վարորդի, այնպես էլ ուղևորների պաշտպանության համար։ Դրանց շարքում են արգելակման հակաբլոկային համակարգը (ABS), դինամիկ կայունության վերահսկման համակարգը (ESP) և այլ խելացի տեխնոլոգիաներ, որոնք օգնում են կանխել վթարային իրավիճակները և բարելավել մեքենայի կառավարելիությունը տարբեր ճանապարհային պայմաններում։
Մենք բաց ենք համագործակցությունների և առաջարկների համար։ Կարող եք զանգահարել, կամ մոտենալ կենտրոն։